Հոգլանդը երեկ կրկնում է այն, ինչ իրենից 3 տարի առաջ կրկնել էր Ուորլիքը


15:09 , 24 օգոստոս, 2017

Հոգլանդը երեկ կրկնում է այն, ինչ իրենից 3 տարի առաջ կրկնել էր իր ասածներին բավականին համահունչ ազգանուն ունեցող մեկ այլ ամերիկյան համանախագահ Ուորլիքը։ Ասեմ ավելին՝ կրկնում է այն, ինչ շատ ավելի պարզեցված ու ընհանրացված կետերով ասվում է Մադրիդյան սկզբունքներում ու Կազանյան փաստաթղթերում։ Բայց արի ու տես, որ քանի որ հայաստանյան հանրությունը աչքի է ընկնում ուժեղ ամնեզիա ունենալու հակվածությամբ, ամեն անգամ այպիսի հայտարարությունները բերում են ֆեյսբուքյան մեծ աղմուկի ու աժիոտաժի։

Երեկ երեկոյից, մինչ այս ամառային տապից ու սեզոնային լյոքշից մի քիչ թմրած խոմյաչոկները էլի «հասկացան», որ «Սրանք հողերը հանձնում են» ու նոր թափով մեկնարկեց «Ոչ մի թիզ հող»-ի 2017 ամառ-աշուն եթերաշրջանը։ Կարծում եմ՝ ավելորդ է նշել, որ առանձնապես ակտիվ են կինարմատ ռազմական փրձագետները ու ինչպես առաջ, այնպես էլ հիմա պարտադիր չէ, որ տվյալ կինարմատ ռազմական փորձագետը անպայմանորեն լինի իգական սեռի ներկայացուցիչ։

Որպեսզի շատ չծավալվեմ, պարզապես հիշեցման կարգով մի քանի դրույթ ֆիքսենք․

1․ Այս կետերի շուրջ բանակցություններ գնում են տարիներ շարունակ, ընդ որում՝ հենց այս կետերի, բայց այսքան տարվա մեջ դեռ ոչ մի թիզ հող չի վերադարձվել այդ բանակցությունների արդյունքներում։

2․ Եթե մասնակցում ենք բանակցությունների, ապա պարզապես պետք է հասկանալ, որ այդ բանակցությունները Պոդստամի կոնֆերանսի պես չեն, որտեղ մենք Սովետն են ու Դաշնակիցները, իսկ Ադրբեջանը՝ Նացիստական Գերմանիան, որին թելադրում են յուր կապիտուլյացիայի պայմանները։ Արդեն 23 տարի բանակցում-բանակցում են ու այդպես էլ չեն կարողանում օպտիմալ փոխզիջման սցենար գտնել։ Այդ թվում՝ շնորհիվ խոմյաչոկների զնագվածային ինսուլտի սեանսների։

3․ Այլ հարց է, թե ինչու է ամերիկացի համանախագահը այդ հայտարարությունն անում հենց այն օրը, երբ հանդիպում են Պուտինն ու Սարգսյանը։ Ոմանք ասում են, որ պարզապես նրա հրաժեշտի ասուլիսն էր ու մարդը պարզապես մի վերջին անգամ հիշեցնում է մարդկանց քննարկվող կետերը։ Ոմանք էլ տեսնում են սրանում սաբոտաժ, որն ուղղված է ոչ այնքան մեր դեմ, որքան Ռուսաստանի։ Մի երրորդ խումբ էլ խասյաթի համաձայն սրանում տեսնում է Կրեմլի մատը։

Որպեսզի չափազանց երկար չստացվի գրածս, կցում եմ դեռ 9 ամիս առաջգրածս։ Ըստ իս՝ ոչինչ չի փոխվել։ Узбагойтесь