Թանձրատերևուկ կամ «փողի ծաղիկ»… բուժո՞ւմ է, թե՞ թունավորում. ինչի՞ է ընդունակ այս սենյակային բույսը. դուք պետք է անպայման սա իմանաք


04:46 , 24 օգոստոս, 2017

Թանձրատերևուկը ունի շատ տեսակներ: Սակայն ավելի տարածված է սենյակային բույսի ծառանման տեսակը, որն անվանում են նաև փողի ծառ: Այլ կերպ այս բույսին ասում են նաև կրասսուլա:

Ուշադրությո՛ւն.

Թանձրատերևուկը պարունակում է բարձր խտությամբ մկնդեղ, այդ պատճառով բուժական նպատակով դրա ներքին կիրառումը խորհուրդ չի տրվում: Չափաբաժնի չարաշահման դեպքում հնարավոր է փսխում, փորլուծություն, գիտակցության կորուստ:

Ըստ որոշ տվյալների՝ թանձրատերևուկը մաքրում է օդը վնասակար միկրոբներից և բակտերիաներից, իսկ ըստ որոշ հավատալիքների՝ տունը լցնում է հարստությամբ և հաջողությամբ: