Երբ մի ողջ հնգամյակ ընդդիմություն հանդիսացող քաղաքական ուժն է հետևում ԲՀԿ-ի վարքագծին, ես դա արդեն չեմ հասկանում...


19:45 , 8 ապրիլ, 2013

Քանի որ ԲՀԿ առաջնորդը վաղը չի շնորհավորելու Սարգսյանին համալիրում, նաև, ըստ մամուլի, կուսակցականներին արգելել է Ազատության հրապարակ գնալը, ապա դրանով նա հավաստում է իր «այլընտրանքային» կարգավիճակը: Բայց որ մի ողջ հնգամյակ ընդդիմության դրոշակակիր հանդիսացող քաղաքական ուժն է հետևում նույն այդ վարքագծին՝ ոչ համալիր և ոչ էլ հրապարակ, ապա, անկեղծ ասած, ես արդեն չեմ հասկանում մեր իրողությունները…