16:30 , 23 օգոստոս, 2017Yerkir.am-ը գրում է.
Վաղվա կառավարության նիստի օրակարգում կքննարկվի 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 15 մլն դրամ:
Նախարարությանը հատկացվող 15 մլն դրամից 9 մլն 750 հազար դրամը որպես դրամաշնորհ կտրամադրվի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայության միջոցով (աութսորս) պահպանության փորձնական ծրագրի իրականացման համար:
Բնապահպանության նախարարությանը 15 մլն դրամ հատկացնելու հարցը կներկայացնի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: