Երևանի քաղաքապետը պետք է անպայման լինի երևանցի


18:50 , 8 ապրիլ, 2013

Ինչքան էլ ես ամերիկացիներին չսիրեմ, չեմ կարող չխոստովանել, որ պետական կառավարման հարցում, գաղափարական դաստիարակության ու թիրախավորված դեգրադացման հարցերում ամերիկացիների պես վիրտուոզներ չկան, ու իրանք համարյա իդեալին մոտ անխափան մեխանիզմ են ստեղծել։
Վերցնենք մի հատ օրինակ, որ Ամերիկայի Սահմանադրության մեջ ամրագրված կետ ա. ուզում ես երկրորդ Քրիստոսը եղի, ուզում ես Ամերիկայի լավագույն ընտանիքի ու գերդաստանի ներկայացուցիչը եղի, եթե դու ծնվել ես Ամերիկայի տարածքից 50 սանտիմետր դուրս, դու երբեք ու ոչ մի պարագայում չես կարող դառնալ ԱՄՆ նախագահ, չես էլ կարող առաջադրվել։ Նահանգապետ, քաղաքապետ, կոնգրեսմեն, սենատոր... խնդրեմ, բայց ոչ նախագահ։
Հիմա գանք մեր խեղճուկրակ Հայաստանին ու նայենք մեր նորագույն պաատմությանը... Հետևությունները թողնում եմ ձեզ, մեկնաբանությունները՝ ևս, որովհետև результат - на лицо.
Հիմա մի քիչ էլ ֆոկուսը նեղացնենք ու խոսենք կոնկրետ Երևանից։ Հասկանում եմ, որ երևանցի ասվածը այսօր, ցավոք, դարձել ա առաձգական հասկացողություն՝ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բայց ես մի բանում վստահ եմ. անկախ նրանից, թե որ կուսակցությունից կլինի, թե չի լինի (ավելի լավ է չլինի), Երևանի քաղաքապետը պետք է լինի գոնե 3-րդ սերնդի երևանցի, որովհետև միայն դա արդեն մեծ հավանականությամբ կապահովի սրտացավ վերաբերմունքը Երևանի ու երևանցիների նկատմամբ...

Հ.Գ. Որպեսզի ավելորդ շահարկման թեմա չդառնա, միանգամից ասեմ, որ առաջադրված թեկնածուներից և ոչ մեկին չեմ տեսնում նկարագրածս կերպարում, իսկ քաղաքական ու քաղաքացիական նպատակահարմարության տեսակետից ելնելով՝ ավելի քան համոզված եմ, որ ՀՀԿ-ական չպետք է լինի ամեն դեպքում, որպեսզի գոնե ինչ-որ հակազդող ու բալանսավորող ֆակտոր լինի մեր հաշմանդամ քաղաքական համակարգում։