Մենք ենք օտարամոլությամբ կրճատում մեր լեզուն


11:00 , 23 օգոստոս, 2017

Չգիտեմ կարող է սխալ է տրամաբանությունս, բայց կարծում եմ, որ լեզվի հարստությունը ավելի շատ ճկունության մեջ է, քան թե բառերի քանակի։

Եթե չեմ սխալվում տարիներ առաջ միջազգային գիտաժողովի ժամանակ, չեմ կարող հղում տալ թե որ, բայց մի ժամանակ շատ էր խոսվում էդ մասին, հայերենի վրա լուրջ շեշտադրում էր արվել, որ պոտենցիալ ունի միջազգային լեզու դառնալու, քանի որ հնչյուններով ու ճկունությամբ հեշտ կլինի լայն մասսաների սովորել ու գործածել այն։

Հայերնը գեղեցիկ լեզու է, պետք է գնահատել էս արժեքը ու ավելի զարգացնել, այլ հարց է, որ մեր խոսակցական բառապաշարն է աղքատ, մենք ենք օտարամոլությամբ կրճատում մեր լեզուն: