Ի՞նչ պետք է անի «Քարֆուր»-ը, որ չեն անում «Երեւան Սիթի»-ն, «Սթար»-ը


15:57 , 8 ապրիլ, 2013

Ի՞նչ պետք է անի «Քարֆուր»-ը, որ չեն անում «Երեւան Սիթի»-ն, «Սթար»-ը կամ այլ սուպերմարկետներ, և ինչու՞ է շատերին թվում, որ «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան շատ բան է փոխելու՝ ի օգուտ հայաստանցու: «Քարֆուր»-ի թիկունքին ևս գործարարներ են կանգնած, ովքեր նպատակ ունեն իրենց բիզնեսներն ընդլայնելով փող աշխատել, և չի կարելի այս խնդիրը ներկայացնել այն համատեքստում, թե «Քարֆուր»-ը գալու է հայ ժողովրդին փրկելու նպատակով: Մենք պետք է սովորենք հարգել մեր գործարարներին և սիրել հայկական բրենդները: Եթե նույնիսկ «Քարֆուր»-ը մտնի Հայաստան, ես անձամբ շարունակելու եմ գնումներս կատարել հայկական սուպերմարկետներից: Գնումներովս ավելի շուտ կհարստացնեմ Սամվել Ալեքսանյանին (Երեւան Սիթի), Արտակ Սարգսյանին (Սաս), Գեւորգ Աֆանդյանին (Սթար), քան «Քարֆուր»-ի սեփականատերերին: