Բասկետբոլի հավաքականը կարևոր խաղում պարտվեց


12:53 , 20 օգոստոս, 2017
Բասկետբոլի տղամարդկանց հավաքականը վճռորոշ խաղում զիջեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին քառորդից հետո Հայաստանի հավաքականը առաջ էր հաշվի մեջ միայն մեկ միավորով՝ 25-24։ Երկրորդ խաղակեսում ազգային հավաքականը զիջում էր 41։45 հաշվով։ Հաջորդ երկու քառորդներում ազգային թիմը միշտ մի քայլ հետ էր և կարևոր այս խաղում պարտվեց 66։83 հաշվով։
Միայն հաղթանակի դեպքում ազգային ընտրանին իրավունք կստանար մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլին