Մեկ շաբաթում շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է 220 անգամ


15:52 , 19 օգոստոս, 2017

Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Այս մասին հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը, հավելելով, որ ավելի քան 220 խախտման արդյունքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 3300 կրակոց:

«ՊԲ-ի առաջապահ ուժերը ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն և վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,- նշված է հաղորդագրությունում: