Հեղափոխություն անելը կռիվ-կռիվ խաղալ չէ


14:29 , 8 ապրիլ, 2013

Ես հասկանում եմ նրանց, ովքեր հեղափոխության կոչեր են անում. երկրի վիճակն այնպիսին է, որ արմատական փոփոխություններ չանելը մահացու կլինի երկրի համար:


Բայց և մյուս կողմից դժվարանում եմ հասկանալ նրանց, ովքեր հեղափոխության (կրկնում եմ՝ հեղափոխության) կոչեր են անում՝ նպատակ ունենալով տապալել իշխանությունը, բայց և մյուս կողմից տրտնջում, դատապարտում, բողոքում են հեղափոխությունը կանխելու իշխանությունների քայլերից:

Հեղափոխություն անելը կռիվ-կռիվ խաղալ չէ: