Էս երկրում քննարկելու էլ ուրիշ բան չկա՞. հիմա Բագրատյանն իր տեսակետն է արտահայտել


10:55 , 19 օգոստոս, 2017

Էս երկրում քննարկելու էլ ուրիշ բան չկա՞

Հիմա Բագրատյանն իր տեսակետն է արտահայտել, որի բոլոր իրավունքներն ունի, ու էնպես չի, որ հարց է դրվել հանրաքվեի՝ արդյոք ուզում եք Հայաստանի անունը փոխել, որ բոլորդ ձեր պարտքն եք համարում վիրավորանքից սկսած մինչև դարի գյուտ անվանել էդ մարդու ասածը։

Մոտս տպավորություն է, որ առավոտ արթնանում եք, մտնում Ֆեյսբուք, որ տեսնեք՝ տվյալ օրն ինչպես եք ինքնահաստատվելու Ֆեյսբուքում ու ոնց մեռցնեք օրը։

Արմենիա, թե Հայաստան, մեծ հաշվով՝ նույն է, բովանդակությունն է կարևոր, սիրելի ընկերներ։ Միգուցե մտածենք ինչպես անել, որ այն չկորցնենք կամ չհասնեք նրան, որ դառնա Ռուսաստանի մարզ։