20:45 , 18 օգոստոս, 2017Բշտիկները միայն դեռահասների անեծքը չեն: Դրանք կարող են ի հայտ գալ նաև մեծահասակների մոտ:
Եթե կան բշտիկներ նստատեղի վրա, հնարավոր է, որ ներքնազգեստը շատ ձիգ է: Այլ պատճառ կարող է լինել ընդհանուր հիգիենան:

Սա կարող է կապված լինել մեծ քանակությամբ պանիր, յոգուրտ կամ այլ կաթնամթերքներ օգտագործելու հետ:

Մեջքի վերին հատվածի և ուսերի վրա հայտնված բշտիկները կարող են վկայել աղեստամոքսային խնդիրների մասին: Պետք է շատ ջուր խմել, բանջարեղեն ու սպիտակուց պարունակող մրգեր օգտագործել: Ինչպես նաև որոշ ժամանակով հրաժարվել սուրճից և ալկոհոլից:

Կրծքի վրայի բշտիկները վկայում են հորմոնալ անհավասարակշռության մասին, հատկապես տղամարդկային հորմոնների գերակայության մասին:

Սա կարող է ալերգիկ ռեակցիայի կամ սնկային ինֆեկցիայի նշան լինել:

Փորի վրայի բշտիկները կարող են նշանակել շաքարի չափից շատ օգտագործում, և որ արյան մեջ շաքարի աստիճանը հավասարակշռված չէ:

Սովորաբար ոտքերի վրայի բշտիկները որևէ վիտամինի պակասի նշան են կամ էլ կոնկրետ կոսմետիկ միջոցի հանդեպ ալերգիկ ռեակցիա:
