Աբսուրդ


12:05 , 8 ապրիլ, 2013

Երբ որևէ մարդ առողջական խնդիր է ունենում, ապա խոսում է միայն բժիշկը, իսկ մենք լուռ կատարում ենք նրա հրահանգները:

Երբ ավտոմեքենա է խափանվում, ապա խոսում է միայն ավտոմասնագետը, իսկ մենք լուռ կատարում ենք նրա հրահանգները:

Բայց երբ հասարակությունն է խնդիր ունենում, ապա խոսում են բոլորը, իսկ հասարակագետ-վերլուծաբանները՝ քարկոծվում:

Դրա համար էլ մարդը ապաքինվում է, ավտոմեքենան՝ սարքվում, իսկ հասարակությունը՝ փլուզվում...