Քլոե Քարդաշյանի զուգընկերը նրան Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ է նվիրել (Photo)


14:10 , 17 օգոստոս, 2017

Asekose.am-ը գրում է.

Քլոե Քարդաշյանն իր Snapchat-ում նոր տեսանյութ է հրապարակել, որի միջոցով ցույց է տվել սիրելիի՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի կողմից մատուցած նվերը, որն է հայկական զինանշանով կախազարդ.

«Նայեք իմ Հայկական զինանշանին, իմ սերը սա ինձ համար է պատրաստել»,- տեսանյութը մակագրել է հայազգի աստղը:

Հիշեցնենք, որ մինչ այս Քլոե Քարդաշյանը, իր Instagram-ում հրապարակելով իր և Տրիստանի լուսանկարը, հայերենով սեր էր խոստովանել նրան՝ գրելով «Իմ սեր»: