Տեր-Պետրոսյանի՝ 1994թ․ ԱՄՆ կատարած 9-օրյա այցն արժեցել է ընդամենը 137.371 դոլար


10:44 , 17 օգոստոս, 2017

1994-ի այս օրերին ՀՀ առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանը պաշտոնական-աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում։ Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը եղել է Վաշինգտոնում, Դետրոյտում, Բոստոնում և Լոս Անջելեսում։ Այցն արժեցել է ընդամենը 137.371 դոլար և ֆինանսավորվել է համայնքի կողմից։

Ի դեպ՝ Վաշինգտոնում Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության (ЦРУ) ղեկավարին, որը, իհարկե, կոնֆիդենցիալ հանդիպում էր, սակայն արդեն ենթակա է գաղտնազերծման։ Հանդիպումը Հայաստանի համար չափազանց կարևոր է եղել, իսկ Ադրբեջանը նման հնարավորություն չի ունեցել։ Մանրամասները՝ շուտով։