Մեկ վերջույթով սպան ռեկորդ սահմանեց


00:20 , 17 օգոստոս, 2017
Sputnikamenia.am-ը գրում է.

ՀՀ զինված ուժերի սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը ռեկորդ է սահմանել` 13 անգամ բարձրացում–սեղմում կատարելով 32 կգ կշռաքարով։

ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջն ականապատված տարածքից դուրս հանելու ժամանակ վիրավորում է ստացել ու կորցրել 3 վերջույթը։

Սպային վայել տոկունությամբ Ստեփանյանն ուժն ու հույսը չի կորցրել, շարունակել է զբաղվել սպորտով, ավելին, տարեցտարի ուժն ամրապնդում է ու հաջողություններ գրանցում։

«Ես մարզվում եմ բազկամարտով, շեշտը դնում եմ դրա վրա։ Միջազգային ասպարեզներում հանդես եմ գալիս, պատրաստվում եմ Լեհաստանում նոյեմբերին կայանալիք աշխարհի խաղերին։ Ֆիզիկականս ուժեղանում է օր օրի»,–պատմեց Ստեփանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: