10:10 , 8 ապրիլ, 2013
Խոյ
Նպատակասլաց եղիր, դա կօգնի քեզ հասնել հաջողության: Քո գաղափարները դուր կգան մտերիմներիդ, ինչպես նաև կստանաս աջակցություն ազդեցիկ մարդկանց կողմից: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վիճես սիրելիիդ հետ:
Ցուլ
Հնարավոր է փոքր հաջողություններ գրանցվեն: Հիանալի կանցնեն ճանապարհորդությունները: Չի բացառվում՝ հետաքրքիր մասնագիտական առաջարկներ ստանաս: Հնարավորություն կունենաս անձնական կյանքում փոփոխություններ անել:
Երկվորյակ
Եթե նպատակասլաց լինես, կհասնես հաջողության: Պետք չէ վստահել այն մարդկանց, որոնց չես հասցրել լավ ճանաչել: Հիանալի օր է ակտիվ հանգիստ կազմակերպելու, սպորտով զբաղվելու համար: Միգուցե սիրային առաջարկ ստանաս:
Խեցգետին
Հասարակ օր չէ: Մեծ ոգևորությամբ կսկսես նոր նախագծերի վրա աշխատել: Ֆինանսական հարցերում եղիր զգույշ: Դժվար թե նոր համախոհներ և գործընկերներ գտնես: Այսօր ստիպված ես ինքնուրույն լուծել խնդիրներ:
Առյուծ
Դու միայն մտածում ես սեփական հետաքրքրությունների մասին, դա կարող է նեղացնի քեզ հարազատ մարդկանց: Այնքան էլ լավ օր չէ ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Կարևոր հանդիպումները ցանկալի է հետաձգես:
Կույս
Միգուցե չկարողանաս զբաղվել քեզ հետաքրքրող հարցերով: Հնարավոր է քո գործերին խառնվեն մարդիկ, որոնց դու չես վստահում: Վատ օր չէ ընկերներիդ հետ ժամանակ անցկացնելու, կարևոր հարցեր քննարկելու համար:
Կշեռք
Այնքան էլ հաջող օր չէ: Դու հաճախ ես բարկանում մարդկանց վրա, ովքեր քեզ օգնություն չեն առաջարկում: Աշխատիր չվիճել ազդեցիկ մարդկանց հետ: Շատ կարևոր է, որ կարողանաս լեզու գտնել համախոհներիդ, գործընկերներիդ հետ:
Կարիճ
Հաճախ ես նյարդայնանում, այդ իսկ պատճառով հնարավոր է սխալներ թույլ տալ: Լավ օր է ինքնուրույն աշխատելու, կարևոր հարցեր լուծելու համար: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել, հատկապես անշարժ գույքի հետ կապված:
Աղեղնավոր
Չնայած մի քանի դժվարությունների, օրը հրաշալի կդասավորվի: Կհասցնես արագ ավարտին հասցնել քո առջև դրված առաջադրանքները: Չի բացառվում՝ նոր ծանոթություններ լինեն: Շատ լավ օր է ինքնակրթությամբ զբաղվելու համար:
Այծեղջուր
Աշխատիր հանգստություն պահպանել: Հնարավոր է սխալներ թույլ տաս, որոնք վատ հետևանքների կհանգեցնեն: Ճանապարհորդելիս եղիր զգույշ, չի բացառվում, որ կարևոր փաստաթուղթ կորցնես: Դժվար թե կարողանաս լեզու գտնել մտերիմներիդ հետ:
Ջրհոս
Անհանգիստ, ծանրաբեռնված, միևնույն ժամանակ հետաքրքիր օր է: Կկարողանաս դուրս գալ անգամ ամենադժվար փորձությունից: Բարենպաստ օր է սպորտով զբաղվելու, զբոսանքների գնալու համար: Միգուցե ռոմանտիկ ծանոթություն լինի:
Ձկներ
Բարդ օր է, դժվար թե կարողանաս խույս տալ խնդիրներից: Խորհուրդ չի տրվում նոր նախագծերի վրա աշխատել: Պետք է զգույշ լինես ֆինանսական հարցերում: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վեճեր լինեն կանանց հետ: