ԵԼՔ խմբակցության պատգամավորներով այսօր շրջանառության մեջ դրեցինք երկու նախագիծ. Նիկոլ Փաշինյան


19:28 , 15 օգոստոս, 2017

Դրանցից մեկով առաջարկում ենք դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել Ավելացված արժեքի հարկից, ինչը կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում եւ կհանգեցնի դեղերի էժանացման։

Մյուսը վերաբերվում է գույքահարկին։ Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները, մինչեւ ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից։

Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաեւ նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին