Ռուսաստանյան բանկերից մեկն անջատվել է SWIFT համակարգից


19:50 , 15 օգոստոս, 2017

168.am-ը գրում է.

Ռուսաստանյան «Տեմպբանկը» անջատվել է ֆինանսական տվյալների փոխանակման SWIFT միջազգային համակարգից։

Պատճառն այն է, որ բանկի թոփ-մենեջմենթը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դիմա կիրառված պատժամիջոցների ցանկում։

Ինչպես գրում է, «Русская весна»-ն, հղում անելով իր աղբյուրներին, բանկի աշխատակիցները պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի և Սիրիայի հետ իրականացրած առևտրային գործարքների պատճառով։ Անջատման նախաձեռնողը «Իրանի միջուկային ծրագրի դեմ միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը։