ՃՈ-ն ուսումնասիրում է լուսացույցի աջ սեկցիայով երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունը


20:10 , 15 օգոստոս, 2017

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են Երևան քաղաքի լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները, որոնցից յուրաքանչյուրի փոփոխության մասին վարորդները լրացուցիչ կտեղեկացվեն լրատվամիջոցների միջոցով:

«Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով փոփոխություն կատարված նման խաչմերուկներում աջ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին»,-ասված է ՃՈ հայտարարության մեջ: