Բնության գրկում որպես աղբ նետված ամեն շիշ ու ապակու կտոր պոտենցիալ հրդեհածին իրավիճակ է առաջացնում


13:27 , 15 օգոստոս, 2017
Բնության գիրկ գնացող իմ հայրենակիցնե՛ր, հիշեք, որ արևի ճառագայթների ներքո՝ օպտիկական էֆեկտի արդյունքում, ձեր վայելքի համար օգտագործված, այնուհետև որպես աղբ նետված ամեն շիշ ու ապակու կտոր տարիներով պոտենցիալ ակամա հրդեհածին իրավիճակ է առաջացնում: Բնության մեջ մի նետեք, մի կոտրեք ոչ մի ապակյա տարա, իսկ եթե պատահաբար կոտրվել է, հավաքեք հողի մակերեսից: Դրանով արդեն օգտակար գործ արած կլինեք բնության համար: