Ես գնացել եմ, գնալու եմ և շարունակելու եմ գնալ Ազատության հրապարակ, որովհետև...


20:56 , 7 ապրիլ, 2013

Ապրիլի 9-ին ես գնալու եմ Ազատության հրապարակ: 
Գնալու եմ, որովհետև չեմ կարողացել և չեմ կարող անտարբեր մնալ, համատարած թալանի, երկրի ամենօրյա դատարկման, անարդարության, կեղծիքի, ամենաթողության և անպատժելիության նկատմամբ: Որովհետև, վատ թե լավ, շատերի համար սա միակ հույսն է երկրից չարտագաղթելու համար: Որովհետև հինգ տարի ես չէի պայքարում անձերի համար, և այսօր ևս չեմ պայքարում Րաֆֆու համար, այլ պայքարում եմ ազատության, արդարության, օրինականության համար: Որովհետև ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածը ասում ա՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում ա ժողովրդին: Որովհետև ՀՀ Սահմանադրության նույն երկրորդ հոդվածը ասում ա՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, իսկ ես չեմ կարող լինել հանցագործության մեղսակից: Որովհետև 1999թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները պատժված չեն: Որովհետև 2008թ. Մարտի 1-ի սպանդի կազմակերպիչները պատժված չեն: Որովհետև Սերժ Սարգսյանը երբեք չի եղել և երբեք չի լինելու ՀՀ նախագահ: Որովհետև Սերժենք մեզ Գարուն են պարտք, ու այդ Գարունը ուղղակի պարտավոր ենք հետ ստանալ: Որովհետև իրավունք չունեմ որդուս ժառանգել այն երկիրը, որը ժառանգեցին ինձ իմ ծնողները: Որովհետև ես ոչ թե ուզում եմ, որ Հայաստանը լինի ինչ-որ մի ժողովրդավար երկրի նման, այլ ուզում եմ, որ Հայաստանը բոլոր երկրների համար օրինակելի լինի՝ Ազատ և Երջանիկ։ 
Ես գնացել եմ, գնալու եմ, և եթե անգամ այս անգամ էլ բան չստացվի, շարունակելու եմ գնալ, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չեն հաստատվել Սահմանադրական կարգը և Ժողովրդի իշխանությունը: 
Ես գնացել եմ, գնալու եմ և շարունակելու եմ գնալ, որովհետև եթե ոչ ես, ապա ոչ ոք չի կարող դա անել իմ տեղը։ 
Ես գնացել եմ, գնալու եմ և շարունակելու եմ գնալ, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Ես եմ։ 
Գնալու եմ, որովհետև սա իմ Երկիրն է, և ես եմ իմ Երկրի տերը !!!

Նավակ Ճոճողը