Նրա անակնկալը հուզեց 98 տարեկան դարձող տատիկին․ տեսեք, թե ինչ էր արել նա (Video)


18:00 , 14 օգոստոս, 2017

Անցած շաբաթ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակվող Էյշ Ռուիզի տատիկի ծննդյան օրն էր, ինչը նա որոշել էր անմոռանալի օր դարձնել։

«Տատիկիս հետ են կապված մանկությանս ամենալավ հիշողությունները։ Նա միշտ երգում էր, նրա ձայնն ուղղակի կախարդական էր։ Երբ 8 տարեկան էի, նա ինձ սովորեցրեց Նեթ Քինգ Քոլի «Անմոռանալի» երգը։ Դա տատիկիս ամենասիրելի երգն է, ու այդ պատճառով էլ ամեն տարի նրա տարեդարձին այդ երգն եմ երգում»,- պատմել է Ռուիզը։

Սակայն վերջին տարիներին բավականին հեռու վայրում ապրելու պատճառով Ռուիզը հազվադեպ էր կարողանում գալ իր տատիկի տարեդարձին և երգել, բայց նա փոխարենը Skype-ով զանգահարում էր, շնորհավորում և երգում ավանդական դարձած երգը։

Այս տարի նրա տատիկը դարձավ 98 տարեկան, իսկ նա որոշեց անակնկալ մատուցել․ կիլոմետրեր կտրելով եկավ, հասավ իր տատիկին և երգեց նրա համար։ Տեսեք, թե ինչպես հուզվեց տատիկը՝ լսելով իր սիրելի երգը սիրելի թոռան կատարմամբ։