Փոքրիկ նախագահը հանդիպեց Օբամային. երազանքներն իրականանում են :))


15:08 , 7 ապրիլ, 2013

Եթե դուք չգիտեք՝ ով է Փոքրիկ նախագահը, ապա մեծ բան եք կորցրել: Այս կենսուրախ սևամորթ երեխան մի մեծ առաքելություն ունի՝ աշխարհը փրկել ձանձրալի լինելուց: Նա հոլովակներ է նկարում ու տեղադրում յութուբում, որտեղ տարբեր կոչերով է հանդես գալիս: Նրա հոլովակները դիտում են միլիոնավոր մարդիկ և նրան հաճախ հրավիրում են հայտնի թոք շոուների: Իսկ օրեր առաջ իրականացավ փոքրիկ նախագահի երազանքը՝ նա հանդիպեց իսկական նախագահին :)