Գերամուր «Kaventsmann Triggerfish Bronze A2» քրոնոմետրը ստեղծվել է գերմանական «Kaventsmann» ժամացույցների բրենդի կողմից: Ժամացույցի տրամագիծը 44 մմ է, իսկ հաստությունը՝ 20 մմ:
Այսպիսի քրոնոմետրը, ինչպես ցույց են տվել փորձերը, կարող է դիմանալ 3 կմ խորությամբ ջրի ճնշմանը: «Kaventsmann Triggerfish Bronze A2»-ը փորձել են պայթեցնել 4,5 կգ-ոց C4 պայթուցիկով: Հատուկ բրոնզից ձուլված ժամացույցի վրա ընդամենը մի քանի քերծվածքներ են եղել:
Այս ժամացույցը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 30 օրինակով: Մի քանիսն իրենց տերերին կհասնեն արդեն այս ամիս:
Ցավոք, այս գլուխգործոցի գինն առայժմ հայտնի չէ:


