Մատաղիսում նոր ներդրումներ են սպասվում


09:12 , 14 օգոստոս, 2017

Վերջին շրջանում Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի մասին շատ է խոսվում: Լրատվական հոսքերը մեծամասամբ վերաբերում են այս շրջանում իրականացվող ներդրումներին:

Հրաշալի բնություն ունեցող այս համայնքը ներդրողներին հետաքրքիր է և՛ զբոսաշրջության, և՛ ձկնաբուծության, և՛ հիդրոէներգետիկ հնարավորությունների զարգացման տեսանկյունից:

Մատաղիսի ջրամբարի տարածքում նոր ներդրումներ են իրականացվել, որոնք զբոսաշրջիկների ու տեղացիների համար ժամանցի նոր հնարավորություններ են ստեղծել:

Առաջիկայում ևս Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում նոր ներդրումներ են սպասվում: