Ոսկեվանի սահմանագոտին նորից կրակի մեջ է


23:41 , 12 օգոստոս, 2017
Aravot.am-ը գրում է.
Նախկինում հայտնել ենք, որ ադրբեջանական զինուժի կրակից Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս եւ Ոսկեվան  գյուղերի սահմանամերձ տարածքներում  հրդեհ է բռնկվել, արոտավայրեր են այրվել, սեւացել: Այժմ այրվում է Ոսկեվան գյուղի տարածքի ավելի բարձրադիր հատվածը: Սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ այսօր` օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական կրակոցների ձայներ են լսել:
 Մեծ հեռավորությունից կատարված լուսանկարներում հրդեհի մասշտաբները փոքր են երեւում, սակայն իրականում կրակը մեծ տարածք է ընդգրկել: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: