«Տղամարդիկ ամուսնանում են մեր սեքս-տիկնիկների հետ, նրանք ասում են՝ դրանք փրկել են իրենց կյանքը»


23:15 , 12 օգոստոս, 2017

RealDoll ընկերությունը, որը ստեղծում է գերիրական սեքս-խաղալիքներ, հայտարարել է, որ միայնակ տղամարդիկ ամուսնանում են իրենց սարքած տիկնիկների հետ։ Այդ միջոցով, պնդում են արտադրողները, տիկնիկները փրկում են մարդկային կյանքեր։

Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ շատ են դրական կարծիքներ լսում տղամարդկանցից, նրանք նույնիսկ սիրահարվում են տիկնիկներին։ Պարզվել է, որ շատ հաճախորդներ տիկնիկներ օգտագործում են ոչ միայն սեքսի համար։

«Մենք ունեցել ենք հաճախորդներ, ովքեր ամուսնացել են տիկնիկների հետ։ Նրանք ասում են, որ մենք իրենց կյանքը փրկել են, որովհետև իրենք զգում էին, որ ապրելու պատճառ չունեն կնոջ մահից կամ հարաբերությունների ավարտից հետո»։