ԱՄՆ-Հյուսիսային Կորեա էսկալացիան հնարավոր է, բայց քիչ հավանական


18:20 , 12 օգոստոս, 2017

Հյուսիսային Կորեան տոտալիտար փակ պետության դասական օրինակ է, իսկ նման պետություններում շեշտը դրվում է կրթության և գիտության վրա, որն էլ հետագայում ծառայեցվում է ռազմական գիծը ուժեղացնելու համար։ Հայաստանը՝ որպես ԽՍՀՄ անդամ պետություն, այդ ամենն առնվազն 70 տարի պետք է զգացած լինի։

Այս ամենը լավ է գիտակցում նաև ԱՄՆ-ն, և այն սպառնալիքը, որ ՀՍ Կորեան ատոմային զենք ունի և այդ զենքը ԱՄՆ տարածք հասցնելու համար նախատեսված հրթիռներ, Թրամփի կառավարությանը ետ կպահի խելահեղ քայլերից։

Երկրորդ ֆակտորը, որ ԱՄՆ-ն ռիսկի չի դիմի Չինաստանն է, որը դժվար թե իր տարածաշրջանում լայնածավալ, ատոմային զենքի վտանգ պարունակող ռազմական գործողություններ հանդուրժի, բացի այդ՝ Չինաստանը համարվում է ՀՍ Կորեայի հետ բանակցություններում Կիմ Չեն Ընի կառավարությունը ներկայացնող միջնորդը։

Չի կարելի մոռանալ նաև ՌԴ ֆակտորը և դերակատարությունը։ ՌԴ-ն համարվում է ՀՍ Կորեայի բարեկամ, և ԱՄՆ-ին պետք չի ևս մեկ թեժ կետ ՌԴ-ի հետ․ Սիրիան և Դոմբասը դեռ չեն մարսվել։

Աշխարհաքաղաքական առումով բարենպաստ դիրք ունեցող ՀՍ Կորեան, այս ֆակտորները հաշվի առնելով՝ իրեն ագրեսիվ է պահում և օրերս մերժեց Հարավային Կորեայի բանակցությունների սեղանին նստելու առաջարկը։