Ինչու են սառչում ոտքերն ու ձեռքերը, և ինչ պետք է անել նման դեպքում


16:45 , 12 օգոստոս, 2017

Կան մարդիկ, որոնց ոտքերն ու ձեռքերը անընդհատ սառչում են, գուցե դուք նրանցից մե՞կն եք: Արդյոք դա վտանգավո՞ր երևույթ է: Ի՞նչ պետք է անել նման դեպքում:

Շատերը ձեռքերի և ոտքերի մշտապես սառած լինելու պատճառը համարում են արյան վատ շրջանառությունը, արդյո՞ք դա այդպես է: Իրականում այդ պարզաբանումը մասամբ է համապատասխանում իրականությանը: Մեր արյունատար անոթները, արյուն մատակարարելով մեր օրգանիզմի բոլոր մասերին, ապահովում են նաև մեր մարմնի ջերմաստիճանը: Երբ մարմնի ջերմաստիճանը ընկնում է, մեր մաշկի ռեցեպտորները ստիպում են գլխուղեղին միջոցներ ձեռնարկել: Վերջույթների արյունատար անոթները նեղանոմ են, ինչը հնարավորություն է տալիս պահպանել ջերմաստիճանը մարմնի ներսում, որտեղ գտնվում են բոլոր կարևոր օրգանները: Այդ գործընթացն օգնում է մեր օրգանիզմին գոյատևելու ծայրահեղ իրավիճակներում:

Սակայն որոշ մարդկանց մոտ այդ մեխանիզմը միանում է նույնիսկ շրջապատի ջերմաստիճանի աննշմար փոփոխության դեպքում: Այդ երևույթը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ՝ կանացի հորմոնի՝ էստրոգենի անընդհատ տատանման հետևանքով: Ցրտի հանդեպ զգայունակությունը կարող է փաստել նաև ռեյնո կոչվող հիվանդության մասին: Այդ հիվանդության դեպքում վերջույթները ոչ միայն սառչում են, այլև կապտավուն երանգ են ստանում: Բուժումը կախված է հիվանդության լրջության աստիճանից: Կան արյունատար անոթները լայնացնող հատուկ դեղամիջոցներ:

Ոտքերի և ձեռքերի անընդհատ սառչելը նաև մի շարք հիվանդությունների հետևանքով կարող է լինել, օրինակ՝ հիպոթերիոզի, շաքարախտի, գայլախտի: Արյան մեջ երկաթի քիչ պարունակությունը կամ B12 վիտամինի պակասը նույնպես կարող է հանգեցնել այդ ախտանիշին, սակայն դա ավելի հաճախ արտահայտվում է ուղեկցեղ այլ ախտանիշներով: Եթե դուք բողոքում եք միայն ձեռքերի և ոտքերի սառչելուց, փորձեք տաքացնել դրանք ֆիզիկական ակտիվությամբ: Շատ կարևոր է նաև ջրի քանակը օրգանիզմում. շատ ջուր խմեք: