14:50 , 12 օգոստոս, 2017Ըստ շրջանառվող լուրերի՝ Բլեյք Լայվլի և Ռայան Ռեյնոլդսի ընտանիքում պատրաստվում են համալրման: Այդ մասին հայտնում է News Yu-ն։
Դեռ մեկ տարի էլ չկա, ինչ Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը երկրորդ անգամ դարձել են ծնողներ․ հայտնի դերասանուհին լույս աշխարհ բերեց դուստր Ինեսին։ Այժմ հայտնի զույգը դաստիարակում է երկու երեխայի, և, դատելով ԶԼՄ-ներում տեղ գտած մեկնաբանություններից, այն տրվում է նրանց բավականին դժվար: Այդուհանդերձ, չնայած բոլոր դժվարություններին, զույգը մտածում է նոր երեխա ունենալու մասին։
Եթե հավատանք լուրերին, ապա դերասանուհին ցանկանում է իր սիրելիին արու զավակ պարգևել։