Վայոց Ձորի մարզում հրդեհ առաջացնելու գործով կասկածյալը աշխատում է Վայոց Ձորի մարզում գործող հիդրոէլեկտրակայաններից մեկում


13:42 , 12 օգոստոս, 2017

Այսօր ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Ջերմուկի բաժնի, Վայոց ձորի Ազգային անվտանգության ծառայության ծառայողները, հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողություններ կատարելու շնորհիվ ոստիկանության Ջերմուկի բաժին են բերման ենթարկել Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանին։

Վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ:

Կ. Հակոբյանը աշխատում է Վայոց Ձորի մարզում գործող հիդրոէլեկտրակայաններից մեկում: