Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա


12:50 , 12 օգոստոս, 2017
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։ 

Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայկական պատվիրակությունը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների եզրափակիչ փուլին, մրցանակաբաշխությանը և փակման հանդիսավոր արարողությանը: