Արագ պատրաստվող համեղ տորթի բաղադրատոմս


12:30 , 12 օգոստոս, 2017

Լինում են դեպքեր, երբ ժամանակ չկա պատրաստման դժվար եղանակ ունեցող տորթեր թխել։ Այդ դեպքում օգնության է գալիս արագ պատրաստվող և համեղ տորթի հետևյալ բաղադրատոմսը։ 

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 200գր. թթվասեր, մեկ թեյի գդալ սոդա, 200գր. շաքարավազ, 3 բաժակ ալյուր։ 

Կրեմի համար հարկավոր է՝ նույն քանակությամբ խտացրած կաթ, ձիթապտղի յուղ և վանիլային շաքար։

Խմորի պատրաստման համար պետք է խառնել սոդան, թթվասերը, ալյուրը, շաքարավազը և խմոր հունցել։ Արդյունքում ստացվում է թանձր խմոր, որը հարկավոր է բաժանել ութ մասի, բլիթներ պատրաստել և տապակել թավայի մեջ՝ յուրաքանչյուր կողմը 3 րոպե։ Ի դեպ, տապակելու ժամանակ յուղ պետք չէ լցնել թավայի մեջ։ Հաջորդ քայլով բլիթները պետք է հանել թավայից և թողնել, որ սառչեն։

Այս ընթացքում անհրաժեշտ է պատրաստել կրեմը՝ բոլոր բաղադրիչները միասին հարելով։ Այնուհետև պետք է բլիթների վրա առատորեն կրեմ քսել և գեղեցիկ դասավորել։ Այս համեղ տորթը պատրաստ է։ Ցանկության և ժամանակի առկայության դեպքում կարելի է զարդարել այն։