Նավթի համաշխարհային գներն աճում են


10:20 , 12 օգոստոս, 2017

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են, ինչի  մասին վկայում են վաճառքի տվյալները։

«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0,35%-ով՝  հասնելով 48,76 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0,15%-ով՝ հասնելով բարելի համար 51,98 դոլարի:

Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: