11:00 , 12 օգոստոս, 2017Մեր ժամանակներում աշխարհի վերջի մասին կանխատեսումները գնալով հաճախանում են: Վերջին վարկածի համաձայն՝ աշխարհի վերջը սպասվում է այս տարվա սեպտեմբերին արեգակի խավարումից հետո, երբ Երկիր մոլորակը կբախվի անտեսանելի Նիբիրու մոլորակին: Սակայն սա միայն վարկած է, ինչպես նախորդ 5 կանխատեսումները:

YouTube-ում տեսանյութ հայտնվեց «Վերջին ժամանակների մարգարեություն» վերնագրով, որտեղ ասվում էր, որ աշխարհի վերջը կսկսվի մոլորակի բևեռների փոփոխության պատճառով: Իսկ կործանմանը պետք է նախորդեր մեծ երկրաշարժը, որը պիտի վերջ տար բոլորի կյանքին: YouTube-ի ադմինիստրացիան որոշ ժամանակ անց հեռացրեց տեսանյութը:

2008 թվականին Մարկ Բլիցը գաղտնազերծեց ինչ-որ «Արյունալի Լուսնի մարգարեությունը», որ խոստանում էր ամեն կենդանի բանի ոչնչացում: 2014 թվականին այդ տեսակետը հաստատեց հոգևորական Ջոն Հագին: Քրիստոնյա հոգևորականների կարծիքով՝ 2014-2015 թթ․ թվային դասավորությունը խորհրդանշում էր Քրիստոսի 2-րդ գալուստը, որը, չգիտես ինչու, իր հետևից պիտի բերեր աշխարհի կործանումը:

Աշխարհի կործանման մասին այս կանխատեսումը այնքան տարածված էր, որ շատերը վախենում էին չհասցնել ապրել մինչև «2012» ֆիլմի պրեմիերան: Ոմն Ռոնալդ Վեյնլանդը գուշակել էր, որ Քրիստոսը պիտի վերադառնա, իսկ մեր խղճուկ մոլորակը պիտի կործանվի: Քրիստոնյա մեկ այլ քարոզիչ հավատացնում էր, որ այդ օրը պիտի փլուզվի համաշխարհային տնտեսությունը, և ինքն ու իր հետևորդները պիտի երկինք համբարձվեն:

Աշխարհի վերջը պետք է տեղի ունենար Քրիստոսի գալստյան պատճառով, միջուկային պատերազմի, կործանարար երկրաշարժերի պատճառով: Որոշ լավատեսներ պնդում էին, որ կկործանվի ոչ թե ողջ աշխարհը, այլ նրա մեծ մասը միայն: Դարձյալ կանխատեսումը ճիշտ դուրս չեկավ:

Այդ տարի աշխարհի վերջը կարող էր տեղի ունենալ ամեն ամիս, սակայն տեղի չունեցավ: