«Փխենյանը կզղջա». Թրամփը նախազգուշացնում է չգրոհել Գումի ռազմակայանը


07:55 , 12 օգոստոս, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի Խաղաղ օվկիանոսում Գուամի ռազմակայանը գրոհելու ԱՄՆ-ին սպառնալուց, հակառակ դեպքում Փխենյանը կզղջա:.

Այս շաբաթ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հյուսիսկորեացի զինվորականները դիտարկում են Գուամի ամերիկյան ռազմակայանը միջին հեռահարության «Խվասոն-12» բալիստիկ հրթիռներով հարվածելու հնարավորությունը: Ընդ որում, ընդգծվել էր, որ դա կարող է իրագործվել ցանկացած պահի, երբ Հյուսիսային Կորեայի ղեկավարը նման որոշում կայացնի:

Ըստ Փխենյանի՝ այդ քայլի պատճառներից մեկը ամերիկյան ռազմական ինքնաթիռների մանևրներն են Հարավային Կորեայի վրայով, որոնք «մշակել են իսկական պատերազմ»: