04:11 , 12 օգոստոս, 2017Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Չելսի Հենդլերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ զինված հեղաշրջման կոչ է արել գեներալներին։ Այս մասին նա գրել է իր թվիթերում։
«Բոլոր գեներալների համար, ովքեր շրջապատում են մեր գլխավոր հիմարին. որքան երկար սպասեք նրան հեռացնելու համար, այնքան ավելի բացասական կլինի Ձեր անունը պատմության համար»,-գրել է նա։
Ավելի վաղ CNN-ի լրատվական թողարկումների հաղորդավարուհի և կատակերգական ժանրի դերասանուհի Քեթի Գրիֆինը թվիթերում ներողություն էր խնդրել լուսանարների համար, որոնցում նա պատկերված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կտրված գլխով»։
To all the generals surrounding our idiot-in-chief...the longer U wait to remove him, the longer UR name will appear negatively in history.
— Chelsea Handler (@chelseahandler) August 11, 2017