Թուրքական ապրանքն ու Անթալիան բոյկոտելուց առաջ Անի ու Կարս գնալն էլ բոյկոտեք


03:48 , 12 օգոստոս, 2017
Էս, որ էսքան գրում ենք թուրքական ապրանք չառնելու, լոլիկը բոյկոտելու, ադրբեջանական խնձորը քըխ համարելու, Անթալիա չգնալու և այլնի մասին, էդ լավ ա: Էդ շատ լավ ա: Մանավանդ որ թուրքական հագուստի նույն գնով զեղչերի ժամանակ կարելի ա այլ երկրի ավելի որակյալ հագուստ գնել: 
Բայց մի բան ասեմ, հետս կռիվ չանեք, մեկ ա՝ չեք համոզելու: Էս, որ էսքան խմբեր են գնում Արևմտյան Հայաստան, էդ ծախսերից գոյացած գումարն ո՞ւմ բյուջե ա գնում: Մասիս բարձրանալու համար վախտին քրդերին 700 դոլար փող էին տալիս: Հիմա վայթե չեն էլ թողնում բարձրանալ. փակ ռազմական զոնա են հայտարարել: Պարզ ա, որ ամեն մարդ ինքն ա որոշում՝ իր գումարը ոնց տնօրինի, բայց էդ դեպքում պիտի ապրանքը բոյկոտելիս, Անթալիան բոյկոտելիս Անի ու Կարս գնալն էլ բոյկոտել:
Ես Անթալիա կյանքում չեմ գնա: Ու Արևմտյան Հայաստան էլ չեմ գնա, քանի էդ փողը Թուրքիայի բյուջե ա մտնում: