2003-2017 թթ․-ին հայազգի տղամարդը ադրբեջանական ընտանիքի կողմից պահվել է ստրկությանը նմանվող վիճակում


02:16 , 12 օգոստոս, 2017

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։

Աշխատանք գտնելու ակնկալիքով հայազգի տղամարդը 2003թ. մեկնել է Վրաստանի Հանրապետություն, հայտնվել ադրբեջանաբնակ գյուղում եւ տարիներ շարունակ՝ մինչեւ 2017 թվականի մայիս ամիսը, ադրբեջանական ընտանիքի կողմից պահվել ստրկությանը նմանվող վիճակում։