Առողջություն և ուրախ գարնանային տրամադրություն Ձեզ, սիրելի կանայք


00:08 , 7 ապրիլ, 2013

Ապրիլի 7-ին Հայաստանում մայրության և գեղեցկության տոնն ենք նշում: Իսկ դա նշանակում է, որ բոլոր հայ կանանց տոնն է: 
Աստված տա, որ յուրաքանչյուր հայ կին մայրության բերկրանք ապրի և միշտ շրջապատված լինի հարազատ մարդկանցով, ովքեր իսկապես գիտեն գեղեցկությունը գնահատել: 
Առողջություն և ուրախ գարնանային տրամադրություն եմ մաղթում Ձեզ, սիրելի կանայք: Թող խաղաղություն տիրի Ձեր սրտերում, և թող սիրով լցված լինի Ձեր կյանքը:
Իսկ մեր տան հինգ գեղեցկուհիներին ասում եմ` ես ձեզ սիրում եմ ու շնորհավորում եմ ձեր 11 ամսյակի սկիզբը☺: Չէ՞ որ կանանց պետք է սիրել և փայփայել կլոր տարի: