Զավեշտալի դեպք. «Բանանցի» մարզչին մոռացել էին Արարատում


23:59 , 6 ապրիլ, 2013

Արարատի «Այգ» մարզաբազայում կայացած Հայաստանի առաջնության 36-րդ տուրի «Իմպուլս» - «Բանանց» հանդիպումից հետո զավեշտալի իրավիճակում էր հայտնվել «Բանանցի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն: 

Նրա հետխաղային ասուլիսը սովորականից երկար՝ մոտ 20 րոպե տևեց: Ասուլիսի սենյակից դուրս գալուց հետո նա հայտնաբերեց, որ թիմի ավտոբուսն արդեն մեկնել էր Երևան. «Դուք ինձ տեսնու՞մ եք ավտոբուսում»,- զայրացած հեռախոսով խոսում էր մարզիչը: 

Ի վերջո, նրան մայրաքաղաք հասցրեց ճանաչված մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ում տված բազմաթիվ հարցերի «մեղքով» էլ այդքան երկար էր տևել ասուլիսը: 

Նյութի աղբյուրը` այստեղ