Ինչպես են ապրում եվրաչինովնիկները...


23:48 , 6 ապրիլ, 2013

Քեթրին Էշթոն՝ Եվրահանձնաժողովի արտաքին հարցերի հանձնակատար... Տարեկան ստանում է մոտ 340 հազար եվրո... Երբ 2015 թվականին կլրանա նրա ժամկետը, այս կինը կթողնի իր պաշտոնը, բայց մինչեւ 2017 թվականի վերջը, այսինքն երեք տարի շարունակ տարեկան ստանալու է իր ներկա աշխատավարձի կեսը, այսինքն մոտ 170 հազար եվրո... Շատերն ընդվզում են՝ ինչու ոչինչ չանելով, երեք տարի շարունակ պիտի ստանա հսկայական փող... Բացատրությունը սա է՝ այդ ժամկետը նրան տրվում է այլ աշխատանք փնտրելու համար, այլապես, իմանալով, որ երկու տարի հետո հեռանալու է եւ մնալու առանց աշխատավարձի, նա կսկսի հենց այսօրվանից ջանքերն ուղղել նոր աշխատանք գտնելուն եւ լարժեք չի կատարի իր պարտականությունները... Համաձայնեք՝ մահացու փաստարկ է...