ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
15:50 , 11 օգոստոս, 2017
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 13-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն։
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, Կարեն Կարապետյանը կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: