Նավթի համաշխարհային գները նվազում են


13:10 , 11 օգոստոս, 2017

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:

WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.93 տոկոսով՝ մինչև 48.14 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.92 տոկոսով՝ մինչև 51.42 դոլար՝ մեկ բարելի դիմաց: