Օրեր առաջ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը իմ մեղադրանքները համարեց ապատեղեկատվություն և սպառնաց դատարան դիմել


11:36 , 11 օգոստոս, 2017

Հարգելի ընկերներ, հավանաբար կհիշեք, որ օրեր առաջ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը իմ մեղադրանքները համարեց ապատեղեկատվություն և սպառնաց դատարան դիմել։ Սիրով տեղեկացնում եմ, որ ՍԱՊԾ-ն դիմել է դատարան։ Հայցի զավեշտալի մանրամասներին կանդրադառնամ առաջիկայում, իսկ հիմա թույլ տվեք հրապարակել ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հուլիսի 20-24-ը իրականացված ուսումնասիրության արդյունքներին։ Ինքներդ կհամոզվեք՝ ապատեղեկատվություն է արդյոք, թե ոչ։ Նախապես ասեմ. ՔԾԽ-ն ուսումնասիրել է միայն ՀՀ ՔԾԽ օրենքի հետ կապված հարաբերությունները։