Ապրիլի 7-ը Ս. Կույսի` Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է


22:46 , 6 ապրիլ, 2013

Ապրիլի 7-ը հռչակված է Մայրության ու գեղեցկության տոն, և ուրախությամբ կարելի է արձանագրել, որ այս գեղեցիկ տոնը մեծ ընդունելության է արժանացել մեր հասարակության կողմից: Սակայն պիտի նշել նաև, որ հաճախ ստվերի մեջ է մնում այն կարևորագույն հանգամանքը, որ այն, ըստ էության, Ս. Կույսի` Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անշարժ կերպով նշում է ապրիլի 7-ին: Անկախությունից հետո Ավետման տոնը մեկն է մեր այն ազգային-եկեղեցական տոներից, որ թոթափեց խորհրդային շրջանի արհեստական մոռացության փոշին և իր արժանի տեղը վերագրավեց մեր տոնացույցում: Տոնին առավել մեծ ժողովրդականություն հաղորոդող ազդակ դարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը, համաձայն որի վերջին տարիներին Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ: Այս մեծագույն իրողության հիշատակն էլ հենց հավերժացրել է Եկեղեցին` հաստատելով Աստվածամոր Ավետման այս գեղեցիկ տոնը: Տոնը կրկնակի ուրախություն է պարունակում բոլոր կանանց համար, քանի որ եթե Եվայի խաբվելով մեղքն աշխարհ մտավ և կինն անեծքի տակ ընկավ, ապա Մարիամի խոնարհությամբ ու սրբությամբ կինն ազատվեց այդ անեծքից և օրհնության արժանացավ:
ՋԵՐՄՈՐԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈԻՄ ԵՄ ՁԵՐ ՏՈՆԸ ՍԻՐԵԼԻՆԵՐՍ.