Թրամփը երախտագիտություն է հայտնել Պուտինին ամերիկացի դիվանագետների արտաքսման համար


05:22 , 11 օգոստոս, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն բանի համար, որ նա Ռուսաստանից արտաքսել է ամերիկացի դիվանագետներին։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։

«Ես շատ երախտապարտ եմ, որ նա արտաքսել է մեծ թվով մարդկանց, քանի որ այժմ մենք ավելի քիչ ծախսեր ունենք»,-ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ից դադարեցվում է ԱՄՆ դեսպանատան կողմից Մոսկվայի Դորոժնայա փողոցում գտնվող բոլոր պահեստային տարածքների, ինչպես նաև «Սերեբրյան բոր»-ի առանձնատան օգտագործումը։

Մոսկվան առաջարկել էր Վաշինգտոնին մինչև սեպտեմբերի 1-ն իր դիվանագետների թիվը համապատասխանեցնել ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվին՝ հասցնելով նրանց թիվը 455-ի։