2016-ը դարձել է ամենաշոգ տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում. զեկույց


01:00 , 11 օգոստոս, 2017

2016 թվականը եղել է ամենաշոգը դիտարկումների պատմության ողջ ընթացքում՝հայտարարել է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունն ամենամյա հետազոտության արդյունքներով։ Հետազոտությանը մասնակցել են 60 երկրից ավելի քան 450 գիտնականներ։

«Կլիմայի վիճակի մասին հերթական զեկույցը հաստատել է, որ 2016 թվականի շոգը գերազանցել է 2015 թվականին և դարձել ամենաշոգ տարին դիտարկումների 137 տարիների ընթացքում»,-ասվում է զեկույցում։

Գերազանցվել է նաև մթնոլորտում ջերմոցային գազերի խտության ռեկորդը, Երկրի մակերևութի վրա գլոբալ ջերմաստիճանը (բարձրացում 0,45-0,56 աստիճանով), ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը (0,36-0,41 աստիճանով բարձրացում)։

Ռեկորդային բարձրության է հասել համաշխարհային օվկիանոսի մակարդակը, այն բարձրացել է 82մմ-ով՝ համեմատած 1993 թվականի հետ, երբ սկսվել են արբանյակային դիտարկումները։