Նարինե Դովլաթյանի նախասիրությունները. նա մելանխոլիկ է :)


21:22 , 6 ապրիլ, 2013

Օրերից մի օրմեր խմբագրություն հյուրընկալվեց երգչուհի Նարինե Դովլաթյանը, ով գործած շարֆով էր: Ավելի ուշ պարզեցինք, որ այն երգչուհուձեռքի աշխատանքն է: Նարինեի խոսքերով` գործելսովորել է մայրիկից: «Նա շատ սիրուն է գործում, քույրերս էլ են գործում, քույրսնույնիսկ վաճառում է իր աշխատանքները, բայց ես միայն ինձ համար եմ գործում»,- ասաց երգչուհին: Նարինեն պատմեց նաև, որ հիմնականում գիշերներն է գործում. «Եթե շուտ եմ արթնանում, նաև առավոտյան եմ մի քիչ գործում: Ցերեկը, երբ օրը եռում է, չեմ կարող գործել»: 

 

Երգչուհու նախասիրությունների մասին խոսելիս էլ պարզեցինք, որ նա, բացի գործելուց, նաև գրում է` հիմնականում արձակ, երբեմն նաև` բանաստեղծություններ: «Բայց ոչ հանգավորված. չեմսիրում հանգերով գրել :) Մի սունդուկ ունեմ գյուղում, որիմեջ իմ ամբողջ կյանքի մասին գրածներս են ու նաև տարբեր մտքեր»,- հայտնեց Նարինեն: Երգչուհիննշեց նաև, որ շատ է սիրումվերընթերցել դրանք. «2 տարի է` ինձ հետ եմ պահում, որովհետև շատ անգամ տխրում եմ այդ ամենը վերապրելիս. ես շատ մելանխոլիկ եմ... Ամեն անգամ գրելիսնշում եմ ամսաթիվը, հետովերընթերցելիսնոր ամսաթվով ավելացնում եմ` չէ, հիմա էդպես չեմ կարծում, մի ուրիշօրնորից եմ կարդում ունոր ամսաթվով ավելացում` չէ՜, ճիշտ էի գրել :) Մի օր էլ կարող է ավելացնեմ` բայց էս ինչ անկապ բաներ եմ գրել... (ծիծաղում է)»:

 

 Սարոյան, Սևակ ու Տերյան սիրող Նարինեն նույնիսկ նմանություն է գտելիր և Սևակի ստեղծագործություններում. «Օրինակ` մի անգամ գրել էի «անինքնասեր տխրություն...», որըհետո կարդացի Սևակի մոտ: Հասկացա, որինչ-որ մի պահ երկուսս էլ եղել ենք այդ հոգեվիճակում...»: